2018-ի հեղափոխությունը գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն ակնհայտորեն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։

Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն։

Պատահական չէ նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են, այդ թվում՝ նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է․ կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

Գլոբալիզմը պարտություն է կրում, գալիս է ազգային պետությունների ժամանակը, և այդ գաղափարի վրա է կառուցված լինելու հաջորդ իշխանությունը՝ պետական ազգայնականություն ու գերռացիոնալիզմ։

Էմոցիաները հեռանում են քաղաքական թատերաբեմից, իսկ դերասաններն ու պոպուլիստները՝ քաղաքականությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել