Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով  ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն  եւ եռուզեռ: Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է  ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության  նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել