Հարգելի ընկերներ, խնդրում եմ այս կոչս մաքսիմալ տարածել։

Դիմում եմ Արցախում բնակվող մեր հայրենակրցներին,

Վերջին օրերին, հետևելով Արցախում նախագահական ընտրությունների շուրջ զարգացումներին, շատ լուրջ մտահոգվելու տեսարաններ եմ տեսնում։ Թեկնածուներից մեկն անցել է այսպես կոչված «հեղափոխական», իսկ իրականում պետությունը կործանող պայքարի մեթոդների։ Սա առաջին հերթին դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Այդ քայլերով դու քեզ չէ, որ վտանգում ես, այլ լուրջ մարտահրավեր ես նետում Արցախի ողջ բնակչությանը։ Այսպես կոչված սորոսական տականքներն անցել են գործի և անում են ամեն ինչ՝ վիճակը ապակայունացնելու համար։ Որպես հայ՝ շատ մեծ ցավ եմ ապրում, որ նման մարդիկ գոյություն ունեն մեր հասարակության մեջ։ Պատերազմական ժամանակներում նման մարդկանց առանց մեկ վայրկյան իսկ մտածելու պատին դեմ կտային, բայց դե մենք դեմոկրատիա ենք խաղում և պետք է հետևենք որոշ կանոնների։

Մի արեք քայլեր, որոնց համար, միանշանակ, պատասխան եք տալու, մի արեք քայլեր, որոնց համար շատ երկար եք փոշմանելու, մի արեք քայլեր, որոնց հիմքում դրված է Արցախի կործանումը։ Մի մոռացեք, որ Արցախը մեր բոլորիս սրբությունն է, մեր հայրենիքը, մեր դարեր սպասված հաղթանակը և մեր ինքնությունը։

Անհապաղ սաստեք ձեր կուսակիցներին և աջակիցներին։ Մի ներքաշեք նրանց ձեր ճահիճը, որից դուք այլևս ելք չունեք։ Արցախում հեղափոխություն չի լինելու և վերջ։

Արցախում բնակվող մեր հարգելի հայրենակիցներ, մի տրվեք սադրանքների, քանզի այդ ամենի հիմքում դրված է ոչ թե ձեր շահը, այլ երկիրը կործանելու ծրագիր։ Եղեք սթափ և խոհեմ, ինչպես և միշտ եղել եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել