Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ մեկ օրում Covid-19-ի ներքին փոխանցման և վարակման որևէ դեպք չի գրանցվել․ սա համավարակի դեմ պայքարի գործում հսկայական քայլ է, գրում է The Guardian պարբերականը։

Չինաստանի ազգային առողջապահական գործակալությունը հինգշաբթի հայտնել է նոր տեսակի կորանավիրուսով վարակման 34 նոր դեպքի մասին, սակայն նշվել է, որ բոլոր վարակակիրները վերջերս են արտասահմանից վերադարձել։ Չորեքշաբթի համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում կորոնավիրուսիով վարակման որևէ դեպք չի գրանցվել։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 000 դեպք է գրանցվել, որից 8980-ը` մահվան ելքով։ Վիրուսից ապաքինվել է ավելի քան 85 000 մարդ։ 

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել