Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի տարածքում գտնվող «Միլենիում» հյուրանոցի համարներն անվճար տրամադրել է լոնդոնցի բժիշկներին։ NHS հոսպիտալի աշխատակիցները կկարողանան գիշերել եւ հանգստանալ հյուրանոցում, հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով անկանոն ժամանակացույցով աշխատող բժիշկները դրա շնորհիվ կազատվեն տուն գնալու եւ վերադառնալու երկար ուղեւորությունից։
Հյուրանոցը տրամադրվել է երկու ամսով, սակայն իրավիճակի թելադրանքով կարող է նաեւ երկարաձգվել այդ ժամկետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել