Factor.am-ը գրում է․

Արտակարգ դրության ընթացքում հեռահաղորդակցության խնդիր չենք ունենա։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա շեշտեց, որ ինտերնետի խափանման խնդիր էլ չի լինի։ Խոսելով փոստային բաժանմունքներում առկա հերթերի մասին՝ նախարարը նշեց՝ որտեղ որ հնարավոր լինի՝ թոշակները և նպաստները համապատասխան աշխատակիցները կտանեն, կհասցնեն քաղաքացիներին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել