Factor.am-ը գրում է․

Կարի արտադրամասի 500 աշխատակից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք, ինքնամեկուսացվել է։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

Նրա խոսքով՝ մեկուսացված անձինք կապի մեջ են առողջապահության նախարարության աշխատակիցների հետ:

«Բոլոր կոնտակտներին մեկուսացրել են, մի մասին՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված, մի մասն էլ ինքնամեկուսացված են։ Օրինակ՝ կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման մեջ են։ Անընդհատ կապի մեջ են մեզ հետ, մեր աշխատակիցներն էլ օրական մի քանի անգամ զանգահարում, ճշտում են իրենց առողջական վիճակը»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է՝ չմանրամասնելով, թե որ արտադրամասի մասին է խոսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել