Factor.am-ը գրում է․

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Մարիա Բեգոնա Գոմես Ֆերնանդեսի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի վարչապետի աշխատակազմին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի և նրա տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, նրանք հետևում են առողջապահական մարմինների կողմից սահմանված կանխարգելիչ միջոցներին և շարունակում մնալ Մոնկլա պալատում, որը վարչապետի նստավայրն է:

Նշենք, որ վերջին տվյալներով Իսպանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 6391 է, իսկ մահացություններինը՝ 196:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել