Չէ՜ , լռել չի լինում...
Մարդկային զայրույթ , չարություն , ճնշում , անպատիվ խոսքեր... ամենը՝ ինչ կարելի է խոսել, խոսում են ՝ հեգնում, ծաղրում , անիծում ... և ովքե՞ր։
Մարդիկ , ովքեր կանանց բռնության դեմ են պայքարում , մարդիկ, ովքեր գտնում են , որ միայն տղամարդն է մեղավոր , բայց ի՞նչ եղավ ...
Էջմիածնեցի կինը չունի՞ ձեր կարիքը , քանի որ իր գործողության և անգործության հետևանքը ամեն մեկիս համար վտանգ է ու պետք է հայհոյեք , անիծեք , առաջարկեք ամոթից գետինը մտնի՞ ...
Ամո՞թ... Ի՞նչ է դա , իսկ դուք տիրապետում ե՞ք այդ զգացումին... Չէ՜...
Մայրը չունի պատասխանատվություն 9 ամիս իր կրծքի տակ պահած երեխայի հանդեպ , բայց Էջմիածնեցի կնոջից պահանջում ենք պատասխանատվություն մի ողջ պետության հանդեպ , որտեղ պատասխանատվությունը իր մասով ավելի քիչ պետք է լիներ ...
Գիտե՞ք , ես կրկին հարցին բոլոր կողմերից նայեցի և մի լավ բան գտա .« Էջմիածնեցի կինը , թերևս համարեցիք քաղքենի , բայց իր ընտանիքի ուրախության , ընտանիքին հոգատարության համար է հասել Իտալիաները, ցանկացել է իր ընտանիքի օրը՝ անգամ մանրուքով, դարձնել ամենասիրունը (էական չի , որ մենք այդ քայլերը չենք ընդունում , էական է , որ ինքը դրան հավատացել է):
Ի՞նչ ենք անում մենք , փակվել ենք տանը , մտել սոց ցանց և վառում ու ծաղրում ենք մի կնոջ , ով վստահ եմ արդեն իսկ իր մեղքը գիտակցում է(եթե անգամ ոչ) և ավելի խորը քան ամբողջությամբ իրենն է :
Հիշե՛ք ,այդ կնոջ փոխարեն վարակը երկիր կարող էր բերել ցանկացած մարդ ...
Չմոռանաք , որ մեր երկրի չորս կողմը վաղուց էր ախտահարված և հաստատ Էջմիածնեցի կինը չի եղել պատճառ: Համախմբվել և քայլեր է պետք ձեռնարկել , ոչ թե միայն վառել ու քամուն տալ ...
Հոգատար եղեք ձեր ընտանիքի անդամների հանդեպ , մնացածը սաղ իր տեղը կընկնի ...
Հա՜, մեկ էլ գրառումս , որ տարածեք ու մանդատս պահանջեք , հիշե՛ք, որ երկրում համաճարակ է , մի շտապեք վառել։
Տանը նստեք գիրք կարդացեք , դա էլ է հաճելի զբաղմունք ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել