Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենաարևոտ և ամենահարուստ նահանգներից մեկն է։ Այստեղ են գտնվում Հոլիվուդը և Սիլիկոնային հովիտը։ Սակայն, բացի մեծ թվով հարուստներից, այստեղ մեծ թիվ են կազմում նաև աղքատները։

Սան Խոսեի իշխանություններն անտուն մարդկանց թիվը կրճատելու որոշում են կայացրել և նրանց համար կառուցել են մի ամբողջ բնակելի համալիր։ Քաղաքային բյուջեից համալիրի վրա ծախսվել է ավելի քան 300 000 դոլար։ Համալիրը կազմված է 40 ոչ մեծ և մեկ մեծ տնակներից, որը ակումբի դեր է տանում։

Այս տնակներն իրոք շատ փոքր են՝ ընդամենը 7 քառակուսի մետր։ Սակայն այստեղ առանձին լոգարան և զուգարան կա։ Ամառը տնակները հնարավոր է զովացնել օդորակիչի միջոցով։ Այստեղ ապրելու համար պայմանները բավականին լավ են։ Տները հագեցած են նաև կահույքով և անհրաժեշտ այլ պարագաներով։

Ակումբ-տնակում են գտնվում ճաշարանը, լվացքատունը, չորանոցը, համակարգչային դասարանը։ Բացի այդ՝ կա նաև խոհանօց՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով։

Համալիրում բնակվելն ամբողջովին անվճար է։ Ավելին՝ սնունդը նույնպես անվճար են տալիս։ Իհարկե, այստեղ բնակվելու թույլտվություն ստանալու համար հարկավոր է համապատասխանել որոշ պահանջների։

Համալիրի բնակիչները չպետք է վնասակար սովորություններ ունենան, պետք է աշխատեն, ինչպես նաև 22։00-ից հետո արգելվում է լքել համալիրի տարածքը։ Այս ժամից հետո համալիր մտնելը նույնպես արգելվում է։ Չի թույլատրվում նաև գիշերները հյուրեր բերել։

Պահանջներն ամենադաժաններից չեն, և իրականացնելը բավականին իրատեսական է։ Սան Խոսեի իշխանություններն այս կերպ փորձում են օգնել աղքատներին, որպեսզի նրանք հաղթահարեն չքավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել