Azatutyun.am-ը գրում է․

Քիչ առաջ Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն մարտի 16-ի կեսգիշերից երկիրը փակելու է իր ցամաքային և օդային սահմանները:

Վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքով` մարտի 16-ից երկրի քաղաքացիներին, ինչպես նաև Չեխիայի տարածքում մշտական հիմունքներով բնակվող օտարերկրացիներին արգելվում է լքել երկիրը: Երկրի տարածք մուտք գործելու իրավունք կունենան բացառապես այդ պահին արտերկրում գտնվող Չեխիայի քաղաքացիները, ինչպես նաև Չեխիայում բնակության մշտական իրավունքով օժտված օտարեկրացիները:

Վարչապետ Բաբիշը չի հստակեցրել սահմանափակումների գործողության ժամկետը` նշելով, որ դա կախված է կորոնավիրուսի շուրջ Եվրոպայում ստեղծված իրավիճակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել