Այզեկ Ազիմովը պատմության մեջ ամենահայտնի ֆանտաստ գրողներից մեկն է։ Ռոբերտ Հայնլայնի և սըր Արթուր Քլարքի հետ միասին նրան գիտական ֆանտաստիկայի «Մեծ եռյակն» են կազմում։

Ազիմովի ստեղծագործությունները արժանացել են բոլոր հնարավոր գրական մրցանակներին, ինչպես նաև իրենց ավանդն են ունեցել գիտության մեջ։ «Ռոբոտոտեխնիկա», «պոզիտրոնային» և «հոգեպատմություն» բառերը շրջանառության մեջ են մտել հենց այս գրողի կողմից։

35 տարի առաջ The Star-ը խնդրեց Ազիմովին կանխատեսել 2019 թվականը։ Տարեթիվը պատահական չէր ընտրված։ 35 տարի առաջ 1984 թվականն էր, իսկ դրանից 35 տարի առաջ առաջին անգամ հրապարակվել էր Օրուելի «1984»–ը։ Լրագրողներին հետաքրքիր էր, թե ինչպիսին է գրողը տեսնում Երկիրը ևս 35 տարի անց։

Միանգամից ասենք, որ ոչ ամեն ինչն է իրականացել, իսկ որոշ բաներ էլ Ազիմովը մասամբ է գուշակել։

Միասին տեսնենք, թե որ հարցերում է գրողը ճիշտ դուրս եկել։

Զանգվածային կոմպյուտերիզացիա

Իրոք որ, այսօր համակարգիչներ կարելի է ասել բոլոր տներում կան՝ ներառյալ երրորդ աշխարհի երկրները։ Ազիմովը դեռ այն ժամանակ էր հավատում, որ համակարգիչները օգտագործվելու են մարդկային կյանքի բոլոր ոլորտներում։

Որոշ մասնագիտությունների անհետացումը

Ազիմովը սա տեսնում էր որպես կոմպյուտերիզացիայի հետևանք։ Նա նաև գտնում էր, որ առաջընթացը շատ մասնագիտություններ պարզապես ավելորդ կդարձնի։

Կրթության հայեցակարգի փոփոխություն

Եթե առաջ մարդը հանգիստ կարող էր ապրել նույնսկ առանց գրագիտության, ապա ապագայում գրողը տեսնում էր, որ բոլորը պետք է կարողանան համակարգիչներով աշխատել։ Ըստ նրա՝ պետք է նաև ուսուցիչները վերանային և երեխաները տանը սովորեին՝ ըստ անհատական ծրագրերի։

Բնապահպանական խնդիրներ

Գրողը համոզված էր, որ տարեցտարի աղտոտման խնդիրն ավելի զանգվածային է դառնալու, մինչև որ դրա հետևանքները անտանելի չդառնան մարդկության համար։ Սակայն նա միամտաբար կարծում էր, որ 2019 թվականին գիտնականները թափոնները ուտիլիզացնելու էֆեկտիվ և անվտանգ միջոց կգտնեն։

Ռոբոտներ ամեն մի տանը

Գրողը միամտաբար կարծում էր, որ գիտատեխնիկական առաջընթացը կհասնի նրան, որ ռոբոտները կդառնան կենցաղի անբաժան մասը։ Չնայած որ իհարկե, արդեն կան փոշեկուլ ռոբոտներ, խելացի սրճեփներ և այլ էլեկտրոնիկա։

Տիեզերքի նվաճումը

Ազիմովը նաև գտնում էր, որ 2019 թվականին մարդկությունը ոչ միայն կվերադառնա Լուսին, այլև այնտեղ գաղութ կհիմնի, որը պաշարներ կարդյունահանի։ Նա նաև կարծում էր, որ 2019 –ին արդյունաբերության գոնե մի մասը կարող ենք տիեզերք տեղափոխել, որպեսզի պահպանվի մթնոլորտը։

Խաղաղություն ամբողջ աշխարհում

Բնապահպանության, կրթության և տիեզերքի հարցերը պետք է միավորեին մարդկությանը միասնական քաղաքակրթության մեջ։ Նա գտնում էր, որ չհամագործակցելը պարզապես կործանում կլինի։

«Պատմությունը այն կետին է հասել, որ մարդկությունն այլևս իրավունք չունի պատերազմելու։ Մարդիկ Երկրի վրա պետք է Ընկերություն անեն։ Ես միշտ դա փորձել եմ ընդգծել իմ ստեղծագործություններում։ Չեմ կարծում, որ բոլոր մարդկանց կարող ենք ստիպել սիրել միմյանց, բայց ես կցանկանայի վերացնել մարդկանց միջև ատելությունը»,– գրել է Ազիմովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել