Միշտ հետաքրքիր է, թե ինչպիսին են եղել կամային, ուժեղ և անկախ կանայք, որոնք ժամանակի ընթացքում քաղաքական գործիչներ են դարձել։ Այսօր մենք կներկայացնենք մի քանիսին։

Եղիսաբեթ 2-րդ

25 տարեկանում թագադրված գեղեցկուհին բազում ունակություններ ուներ։ Նա սկաուտ էր, ծովային ռեյնջեր և անգամ կրտսեր հրամանատարի կոչում էր ստացել։ Ծեր թագուհին այսօր էլ է հոգ տանում իր արտաքինի մասին։ Նա գերադասում է վառ շրթներկ և դասական գանգուրներ։

Անգելա Մերկել

Դատելով լուսանկարներից՝ վստահաբար կարող ենք ասել, որ Գերմանիայի կանցլերը երբեք չի դավաճանել կարճ սանրվածքների և մինիմալ դիմահարդարման հանդեպ իր սիրուն։ Իսկ ահա տաբատների հանդեպ սերը միշտ չէ, որ եղել է։ Շատ լուսանկարներում նրան կարող եք տեսնել կիսաշրջազգեստով և զգեստներով։

Հիլարի Քլինթոն

72-ամյա Հիլարի Քլինթոնը շատ լավ տեսք ունի։ Երիտասարդ տարիներին նա տիպիկ հիպի էր, սակայն արդեն ձգտում էր քաղաքական բարձրունքների։ Եվ դա նրա մոտ ստացվեց։

Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի դեպքում շատ տեղին կլինի ասել, որ տարիքը նրան ավելի լավն է դարձրել։ Տարիների ընթացքում նա իրոք ավելի ոճային և էլեգանտ է դարձել։

Թագուհի Սիլվիա

44 տարեկանում Սիլվիան ամուսնացավ և դարձավ Շվեդիայի թագուհի։ Նրանով հիանում էին բոլորը և շարունակում են հիանալ նաև այսօր։ Իհարկե, այսօր Սիլվիան իր բնական գեղեցկությունն ընդգծում է շրթներկով, ինչը նախկինում չէր անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել