Factor.am-ը գրում է․

ՌԴ Պետդուման այսօրվա լիագումար նիստում հավանության է արժանացրել «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած փոփոխությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի գործող և նախկին նախագահները կարող են առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին այդ պաշտոնում նրանց լիազորությունների ժամկետը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Սահմանադրության 81 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միևնույն անձը չի կարող ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել անընդմեջ երկու անգամից ավելի:

Նախաձեռնության համաձայն՝ այս դրույթը կիրառելի է ՌԴ նախագահի պաշտոնը զբանեցնող կամ զբաղեցրած անձի դեպքում՝ «առանց հաշվի առնելու ժամկետները, որոնց ընթացքում նա զբաղեցրել կամ զբաղեցնում է այդ պաշտոնը ՌԴ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին», և չի բացառում կրկին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորին պալատում ունեցած ելույթում հայտարարել էր նախագահության ժամկետների թվի սահմանափակումը չեղարկելու աննպատակահարմարության մասին:

Նա, միաժամանակ, ընդունելի է համարում Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների մասին օրինագծում լրացումներ կատարելը, որն իրեն թույլ կտար Սահմանադրության փոփոխություններից հետո կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Այս փոփոխությանը, սակայն, Պուտինի կարծիքով, պետք է գնահատական տա ՌԴ Սահմանադրական դատարանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել