Factor.am-ը գրում է․

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստը հետաձգվել է։

Դատարանը պետք է քններ խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։ Քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի մարտի 11-ին՝ 16:00-ից:

Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թավադյանը մասնակցել է դռնփակ դատական նիստին:

«Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դատախազը հասցնի կարծիք հայտնել նոր հանգամանքների մասին, որոնք նախաքննական գաղտնիք են, հիմա չենք կարող ասել: Մենք կներկայացնենք այդ նոր հանգամանքները»,- նշել է Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել