Պատկերացնո՞ւմ եք Պուտինի ու Էրդողանի «շահերի աշխարհագրությունը»: Սիրիայից մինչև Հարավային Կովկաս, Լիբիայից մինչև Եվրոպա: Այսինքն՝ այդ «շահերի աշխարհագրությունը» ցանկացած պահի կարող էր դառնալ «փոխզիջումների աշխարհագրություն»՝ «Դու ինձ զիջիր Իդլիբը, ես քեզ Հարավային Կովկասում ինչ-որ մի բան» սկզբունքով: Բայց կարծես Պուտինը այդ տրամաբանությամբ չի բանակցում: Կարծես մի տարածաշրջանի հաշվին մյուսում ինչ-որ բան չի զիջում կամ փոխանակում: Ինչ բանակցվում է Սիրիայում, սահմանափակվում է Սիրիայի աշխարհագրությամբ: Այսինքն՝ ամեն կոնֆլիկտ յուրօրինակ է և ամբողջական: Դա մեզ համար լավ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել