Ի՞նչ է մտածում Արմեն Սարգսյանը, երբ այսօր իրեն ուղղված հարցին ի պատասխան Սահմանադրական հանրաքվեի անցկացման ներքո իր ստորագրությունը վերագրում է բացառապես հանրաքվեի օրը նշանակելուն:

Մեջբերում եմ նախագահի խոսքը. «Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար։ Եվ եթե ես չստորագրեմ, միևնույն է, 3 օրից նշանակվելու է։ Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել եւ իրենց հետ հանդիպել»։

Արդյո՞ք սա Սահմանադրական հանրաքվեի բովանդակությունից ինքնապաշտպանություն չէ, պատասխանատվությունից երաշխավորվելու փորձ, թե՞ անուղղակի խոստովանություն, որ ինքը որևէ կապ չունի այս գործընթացի հետ («Եթե ես չստորագրեմ, միևնույն է, 3 օրից նշանակվելու է»):

Հ.Գ Եթե Դուք չստորագրեիք, չնայած այն հանգամանքին, որ 3 օրից, միևնույն է, հանրաքվեն նշանակվելու էր, բայց առնվազն հանգիստ կլինեինք, որ երկրի նախագահը փորձում է իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում պահպանել սահմանադրական կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել