Factor.am-ը գրում է․

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարց հնչեց ուսոցիչների աշխատավարձերի մասին։ Մասնավորապես հարցի բովանդակությունն այն էր, որ չնայած հայտարարվել էր, որ 108 հազարից պակաս վարձատրվող ուսուցիչ չենք ունենալու, սակայն ՀՀ-ում դեռևս կան հազարավոր ուսուցիչներ, որոնց աշխատավարձը դրանից քիչ է, ի՞նչ է նախատեսվում այս մասով։

Նախարարը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերում հստակ նշված է եղել, որ 108 հազար աշխատավարձը մեկ դրույքի համար է նախատեսված․ «Շատ հստակ նշված է եղել մեկ դրույքի համար 108 հազար դրամ, հետևաբար կես դրույքը, 0,25 դրույքը այդ 108 հազարից է ստանում գումարը, մնացածը, թե դուք ոնց եք հասկացել այդ հայտարարությունը չեմ կարող ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել