Թավշյա առաջնորդը մի քանի կռիվ կինո է նայել ու տեսել, որ Հիտլերը կուսակցությունում ահաբեկչական թև ուներ։ Կամ էլ Գուգլով հանդիպել է չինական խունվեյբիններին, ու դուրը եկել է գաղափարը։
Արդյունքում ի հայտ են եկել կիսազինվորական շորերով «հեղափոխության պահապաններ»։ Նրանք կանաչավուն համազգեստ են կրում ու կրկնակի կեղծ մեսիջ ունեն իրենց անվան մեջ։ Նախ՝ հեղափոխություն չի եղել, որ իրենք էլ պահպանեն։ Բացի այդ՝ ոչ թե իրենք են պահապաններ, այլ իրե՛նց են իշխող ուժի «սև դրամարկղի» հաշվին պահպանում։
Ի դեպ, «պահապանների» համազգեստի գույնը սխալ է ընտրված։ Այս իշխանության բնույթը հաշվի առնելով՝ նրանց պետք էր ծիածանագույնով պատել։ Այ դա հեղափոխական կլիներ։ Նույնիսկ թավշյա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/2739832339386338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել