Factor.am-ը գրում է․

Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվեց չինական նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) վարակման առաջին դեպքը։

ՀՀ ուսումնական հաստատություններում դասերը մեկ շաբաթով դադարեցվեցին։ Դասերն ընդհատվեցին նաև երաժշտական դպրոցներում, մշակութային ու սպորտային կենտրոններում և մանկապարտեզներում։

Մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվեց Չինաստանի հետ վիզայի ազատ ռեժիմը։ Երկու շաբաթով դադարեցվեց Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը։ Բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրառվում է հատուկ հսկողություն։

Մասամբ սահմանափակվել է Իրանի հետ օդային հաղորդակցությունը Հայկական ավիաշուկա մուտք գործած Ryanair-ը 25%-ով կրճատել է իտալական կարճ հեռավորությամբ չվերթները: Երևանի դեղատներում գրեթե ամբողջությամբ սպառվել են դիմակներն ու ախտահանիչ ալկոլուծույթները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել