Factor.am-ը գրում է․

«Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարևորը վստահությունն է»,- այսօր Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց․ «Երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է: Հետո երբ մտածում, տանջվում եմ այդ թեմայով, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Ասում է՝ եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի: Եվ Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի 10 առաքյալների մեջ կար դավաճան: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որևէ վարչապետ դա կարող է անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել