Գերմանացի աղջիկը հրաժեշտ է տվել իր աշխատանքին և անճանաչելիորեն փոխվել․ նա ամբողջությամբ սափրել է իր գլուխը և ողջ մարմինը պատել դաջվածքներով և պիրսինգով։ Նա այս ամենի վրա ծախսել է ավելի քան 50000 դոլար։ Բոլոր մոդիֆիկացիաներից հետո աղջիկը տեղափոխվել է Սան-Ֆրանցիսկո և դարձել գլամուր մոդել։

Լինա Էլը, որը հայտնի է նաև Չինո կեղծանունով, աշխատում է տեխնոլոգիական կորպորացիայում։ Ներկայումս սկսնակ տատու-մոդելն աշխատում է Սան-Ֆրանցիսկոյում։

Ինստագրամում նա ունի ավելի քանի 71500 հետևորդ։ Նա անընդհատ նոր լուսանկարներ է հրապարակում, որտեղ ցուցադրում է իր գեղեցիկ կառուցվածքը և դաջվածքները։

Չինոն երիտասարդ տարիքից հետաքրքրվում է բոդիարտով։ Ժամանակի ընթացքում նրա մոտ «արվեստի կենդանի նմուշի» վերածվելու ցանկություն առաջացավ։

Գերմանուհին փոխեց իր սննդակարգը և սկսեց մարզվել։ Նա 25 կգ քաշ գցեց և սկսեց մոդիֆիկացնել իր մարմինը։
Իր առաջին դաջվածքը նա արել է 2010 թվականին, իսկ հիմա իր ամբողջ մարմնի վրա ունի 50-ից ավել դաջվածք։

Մոդելը մեծացրել է իր կրծքերը, ռինոպլաստիկա է արել և սափրել է իր գլուխը, որպեսզի ավելի առանձնահատուկ տեսք ստանա։

Նա նախատեսում է ամբողջ մարմինը պատել դաջվածքներով և երկու մասի բաժանել իր լեզուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել