Factor.am-ը գրում է․

Երեկ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվեց։ Այս հանգամանքով պայմանավորված՝ չեղարկվեց 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով հետաձգվեցին։ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ իրավիճակը վերահսկելի է։ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտնեց, որ կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներից 9-ին թեստավորել են և վարակման դեպք չի հայտնաբերվել։

Սակայն, եթե ստացվի այնպես, որ վարակի ռիսկերը հնարավոր չլինի նվազեցնել, և ստիպված լինենք ոչ միայն երկարաձգել համապատասխան կանխարգելիչ միջոցառումները, այլև է՛լ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

Հարցի շուրջ Factor.am-ը խորհրդարանում զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի, Սոֆյա Հովսեփյանի, Լուսինե Բադալյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել