Քանի որ ամբողջ Ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه [kuhna], ժամանակակից պարսկերեն արտասանությամբ [kohne], բայց դատելով ö [յո]-ից՝ հայերեն բարբառներ է մուտք գործել թյուրքական միջնորդությամբ` հմմտ․՝ ադրբեջաներեն köhnə, և բոլոր լեզուներում նշանակում է «հին»։

Երևանում կարծես թե կիրառվում է միայն մեկ, այն էլ՝ հայհոյական բառակապակցության մեջ։

#ոսկեղենիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել