Ինձ մոտ առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչներն իրար հետ չեն շբվում։
Հա կատակ չեմ անում, լրիվ լուրջ բան եմ ասում։

Սոցնախարար տիկին Բաթոյանը, մանկապարտեզները ժամանակավորապես փակելու մասին ասում է, որ "ի՞նչն է ձեզ խանգարում, պարզապես երեխաներին մանկապարտեզ չուղարկելը"։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով, որով ասում է թե՝ կորոնավիրուսի վտանգն ուրճացված է։
Վարչապետն իր հերթին որոշում է ընդունում մեկ շաբաթով դադարեցնել դպրոցների գործնեությունը, մնացած իշխանության ներկայացուցիչները կրկին, ինչ որ իրար հակասող բաներ են ասում...
Դե գնա ՀՀ "հպարտ քաղաքացի" հասկացի թե իրականում ի՞նչ է կատարվում։
Ես բնավ նպատակ չունեմ քննադատել լոկ քննադատելու համար, սակայն կարծում եմ շատ կարևոր է, որ հատկապես հիմա իշխանություները ընդհանուր տեսլական ներկայացնեն այս իրավիճակի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ։

Թե չէ խճճվեցինք տնաշեն)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել