Կարոնավիրուսի վտանգավորության մասին տարբեր տեսակետներ կան, սակայն պատասխանատու կառավարությունները պատրաստվում են ամենաավատ տարերակներին ու տարբեր սցենարների համար տարբեր գործողությունների են նախապատրաստվում և, միաժամանակ, տեղեկացնում են հանրությանը տարվող աշխատանքների մասին Օրինակ, ինչպես են հիվանդանոցները նախապատրաստվում, ինչպիսի տեխնիկական լուծումներ են որոնում, մարդիկ իրենց ինչպես պետք է պահեն և այլն։

Ավելի լավ է գերզգուշավորություն ցուցաբերել, քան ամենալավատեսական տարբերակը քարոզել, որ դե ... վիրուսի տեսակ է էլի, առանձնապես պետք չի անհանգստանալ, կարող է մեզ շրջանցել և այլն։

Հասկանում ենք, Մարտի 1-ի երթ կա, ինչը կարևոր քարոզչական միջոցառում է, հանրաքվե կա, բայց մարդկանց կյանքի խնդիր էլ կա։

Իսկ եթե պատճառն անկարողությունն է, ի վիճակի չեն նման աշխատանքներ կազմակերպել, ապա սա այն դեպքն է, որ պետք է խոստովանել, մենք մտածենք մեր անելիքների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել