Երբ խոսում ենք տղամարդու և կնոջ ինտիմ հարաբերությունների մասին, առաջինը, որ մտածում ենք, մարմնական կոնտակտն է։ Բայց իրականում աշխարհում շատ ավելի ինտիմ բաներ կան, որոնք եթե անեք, ապա էլ ավելի ամուր կլինի ձեր կապը։ Որո՞նք են դրանք` պարզենք միասին։  

1․ Քնում եք միմյանց գրկած

Ասում ենъ ինչ դիրքով որ քնում են տղամարդն ու կինը, այդպիսին են նրանց հարաբերությունները։ Դրանում ճշմարտության մասնիկ կա։ Հոգեբանները պնդում են, որ եթե տղամարդը քնում է կնոջը գրկած, նշանակում է, որ հարաբերություններում ամեն բան կարգին է, և ռոմանտիկ փուլը շարունակվում է։

2. Հոգ եք տանում մարդու մասին, երբ նա հիվանդ է

Մարդուն հեշտ է սիրելը, երբ նա առողջ է, առույգ և ուրախ։ Բայց երբ ձեր սիրելին հիվանդ է, նրա հետ այնքան էլ հեշտ չէ։ Պետք է հիշել, որ այդ պահին պետք է առավելագույնս նրա կողքին լինեք, որպեսզի նա զգա, որ թանկ է ձեզ համար։

3. Պատմեք միմյանց մանկության մասին

Ամենայն հավանականությամբ, ունեք մանկության մի այնպիսի դրվագ, որի մասին պատրաստ չեք որևէ մեկին պատմել։ Բայց եթե գտել եք ձեր կյանքի ուղեկցին, արժե նրա առջև բացել ձեր կյանքի թատրոնի վարագույրը։ Դրանից հետո դուք ավելի մոտ կդառնաք միմյանց։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել