Այն, ինչ ես զգում եմ, երբ երգում եմ, խոսքերով չես փոխանցի:
Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի... Եթե կա սեր, էլ ի՞նչ «բացի»:
Ես ուրախ մարդ եմ, և դրա գաղտնիքն է... Գաղտնիքներով չեն կիսվում :)
Պետք է միշտ հիշել, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ:
Իմ միակ խորհուրդը քեզ․ հավատարիմ մնա ինքդ քեզ:
Ես խենթանում եմ բեմում:
Իմ բոլոր երգերը երգում ու կատարում եմ ձեզ համար սիրով:
Եթե ես չլինեի երգչուհի, ապա ես ես չէի լինի:
Ապրեք ներկայով, որովհետև ներկան է մերը:
Անիմաստ եմ համարում երկար-բարակ մտահոգությունները:
Երբեմն ես անիմաստ մտահոգվում եմ:
Ես միշտ ինձ համարել եմ էքսպերիմենտալ:
Իմ բախտը բերել է․․․ Առհասարակ, իմ բախտը բերել է:)
Չեմ վախենում ու վերջ:
Ինձ կարող է կախվածության մեջ գցել... Երաժշտությունն արդեն դա արել է ու շարունակում է անել:
Կցանկանայի հանդիպել և մի գավաթ սուրճ խմել Ալլա Բորիսովնայի հետ, նույն ինքը՝ Պուգաչովայի:
Վերցրեք ինձնից ամեն ինչ, բացի..․ Հարցրեք, գուցե դրանով էլ կիսվեմ:
Չեմ ընդունում անկոչ խորհուրդներ:
Երբ ես բարկացած եմ, կառավարում եմ հույզերս կամ գոնե փորձում եմ:
Եկեք փորձենք սիրել ինքներս մեզ ամբողջապես, թերություններով ու առավելություւներով հանդերձ: Դժվար է, գիտեմ, բայց փորձենք։
Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի
Լուսանկարիչ՝ Լիդիա Վիրաբյան
Դիմահարդարումը՝ Makeup Studio
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել