Այս անգամ Blognews.am-ը զրուցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր կյանքի սկզբունքներով և գաղտնիքներով: Անկեղծացավ, թե ինչի՞ է պատրաստ հանուն սիրո, և թե ի՞նչն է կարևոր մեր ներկայում:



Այն, ինչ ես զգում եմ, երբ երգում եմ, խոսքերով չես փոխանցի:

Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի... Եթե կա սեր, էլ ի՞նչ «բացի»:

Ես ուրախ մարդ եմ, և դրա գաղտնիքն է... Գաղտնիքներով չեն կիսվում :)



Պետք է միշտ հիշել, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ:

Իմ միակ խորհուրդը քեզ․ հավատարիմ մնա ինքդ քեզ:

Ես խենթանում եմ բեմում:



Իմ բոլոր երգերը երգում ու կատարում եմ ձեզ համար սիրով:

Եթե ես չլինեի երգչուհի, ապա ես ես չէի լինի:

Ապրեք ներկայով, որովհետև ներկան է մերը:

Անիմաստ եմ համարում երկար-բարակ մտահոգությունները:

Երբեմն ես անիմաստ մտահոգվում եմ:



Ես միշտ ինձ համարել եմ էքսպերիմենտալ:

Իմ բախտը բերել է․․․ Առհասարակ, իմ բախտը բերել է:)

Չեմ վախենում ու վերջ:

Ինձ կարող է կախվածության մեջ գցել... Երաժշտությունն արդեն դա արել է ու շարունակում է անել:

Կցանկանայի հանդիպել և մի գավաթ սուրճ խմել Ալլա Բորիսովնայի հետ, նույն ինքը՝ Պուգաչովայի:



Վերցրեք ինձնից ամեն ինչ, բացի..․ Հարցրեք, գուցե դրանով էլ կիսվեմ:

Չեմ ընդունում անկոչ խորհուրդներ:

Երբ ես բարկացած եմ, կառավարում եմ հույզերս կամ գոնե փորձում եմ: 

Եկեք փորձենք սիրել ինքներս մեզ ամբողջապես, թերություններով ու առավելություւներով հանդերձ: Դժվար է, գիտեմ, բայց փորձենք։




Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի 
Լուսանկարիչ՝ Լիդիա Վիրաբյան
Դիմահարդարումը՝ Makeup Studio
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել