Shamshyan.com-ը գրում է.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կնիքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ կայքի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ կատարելու ժամանակ շահագործվել է, ինչից հետո կասկածյալ հանցագործը կամ հանցագործները վթարի են ենթարկվել։

Այս պահին տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պետք է ժամանեն հետաքննիչները և կատարեն ավտոմեքենայի զննություն։ Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ամբողջակյան հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել