Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը. «Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանն ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես, հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է՝ չկա»:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին, և հարցիս ի պատասխան՝ առաջին բառը լսում եմ. «Վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում»։ Սկսում է այստեղից, և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված, և դա առաջին անգամը չէ․ ինչպես հասկանում եմ, առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:

Իր կերպարին համապատասխան՝ սկսեց ինձ ներկայացնել, և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում՝ նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:

Որքան հասկացա, փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից, չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը՝ թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրու, գործելու է:

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի․ սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն՝ արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:

Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքն ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց, չէ՜, ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՛ք , չդաստիարակե՛ք , երկուսն էլ ունեմ, կարիքի դեպքում կարող եմ օգնել՝ ձեռք բերեք:

#ՀոխորտալուԱրդյունքըՎատԿլինի
#ԾննդատունԷլԳործելուԷ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել