Մեկ շաբաթ առաջ Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց մինչ այսօր վարչապետ Նիկոլը որևէ կերպ անդրադարձ չկատարեց այդքան կարևոր իրադարձությանը, և ընդհանրապես մեր ոչ բարով իշխանությունները պատշաճ վերաբերմունքի չարժանացրին Սիրիայի իշխանությունների քայլը։

Ցեղասպանությունից փրկված տասնյակհազարավոր հայերի ապաստան տված բարեկամ Սիրիայի դերը, որքան էլ որ այդ երկրում պատերազմ է, չի կարելի այսօր էլ թերագնահատել և անարձագանք թողնել անչափ կարևոր իրադարձությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակականությունը պետք է լինի Հայաստանի իշխանությունների և սփյուռքի ամենօրյա գործունեության առաջնահերթություններից ամենաառաջնահերթը։ Ցավոք, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բրդուճ ուտելու հանրայնացնելը ավելի է կարևորում, քան թե մեր ազգին ցեղասպանող Թուրքիային դատապարտող որոշման բանաձևի ընդունումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել