Ֆրանսիացի լուսանկարիչ Պյեր-Լուի Ֆերերը շատ հայտնի է իր երկրում։ Վերջերս նա ստեղծել է Brut անվանումով մի նախագիծ, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել։ Brut-ը պատմում է, թե ինչ ազդեցութուն է ունենում արևը մաշկի վրա։

Brut-ում ներկայացված են 10 տարբեր մարդկանց լուսանկարներ։ Այդ լուսանկարներին առաջին անգամ նայելիս թվում է, թե նրանք բազում պեպեններ ունեն։ Սակայն իրականում լուսանկարի մարդիկ ընդհանրապես պեպեններ չունեն, ուղղակի բոլոր լուսանկարները նկարվել են հատուկ սարքի և ուլտրամանուշակագույն ճառագայթման շնորհիվ։ Այս կերպ լուսանկարչին հաջողվեց նկատելի դարձնել անգամ այն պեպենները, որոնք անտեսանելի են մարդկային աչքի համար։

Բացի պեպեններից՝ ֆրանսիացին ցանկանում էր ցույց տալ նաև, թե ինչ ազդեցություն է ունենում արևը մաշկի վրա։ Հիմնական հարվածն, իհարկե, հասնում է երեսին, սակայն ձեռքերը և ոտքերը նույնպես ենթարկվում են արևային ճառագայթների ազդեցությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել