Ստավրոպոլի երկրամասում 18-ամյա մի կին պատուհանից դուրս է նետել իր դստերը, որին նա ծննդաբերել է տանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են տարածաշրջանի ՔԿ-ում:

Ըստ քննիչների՝ երիտասարդ կինը ծննդաբերել է փետրվարի 15-ին  առաջին հարկում գտնվող բնակարանում: Դրանից հետո նա նորածին դստերը սրբիչով փաթաթել և դուրս է նետել պատուհանից: Հարևանը գտել է երեխային և անմիջապես  շտապօգնություն կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները փրկել են երեխային:

«Երեխան կմնա բժշկական հաստատությունում, քանի դեռ նրա ճակատագիրը որոշված չէ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից», – ասել են ՔԿ-ում:

Դեպքից հետո աղջկա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի «Մոր կողմից նորածնի սպանության փորձ» հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել