Եվրամիությունը (ԵՄ) կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի եւ հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կոնտենտի վերահսկումից եւ զտումից՝ ստահոդ տեղեկատվության, ատելություն բոբոքող կոչերի եւ եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքների հեռացման նպատակով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտարարել է ինդուստրիայի հարցերով եվրակոմիսար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Եթե Եվրոպայի շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) հարկադրված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»,- հայտարարել է նա: Բրետոնը նաեւ ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը եղել է «շատ դրական», եւ վստահություն է հայտնել, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական կարգավորիչի նախազգուշացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել