Էթնիկ ադրբեջանական ինքնությունը ձևավորվել է նաև ռուսական միջամտության արդյունքում՝ պոկվելով համաիրանական-շիայական, պատկերավոր ասած, մեծ էթնիկ-դավանական տարերքից և դեռևս ոչ ամբողջապես բյուրեղացել՝ անցնելով հայկական ինքնության հետ հակադրության երկարատև փուլով, որն այժմ էլ ընթացքի մեջ է։ Հետևաբար նույն այդ ադրբեջանական ինքնությունն, ըստ էության, խարսխված է երկու՝ հակաիրանական և հակահայկական առանցքների շուրջ, որոնք ենթադրում են համաիրանական-շիայական անցյալի ժխտում և հայության հետ շարունակական հակադրություն։

Ըստ այդմ՝ գոնե պատմության այժմյան հոլովույթում հավատամքը, թե հնարավոր են երկարաժամկետ անամպ հարաբերություններ Իրանի և Ադրբեջանի միջև, կամ Արցախյան հակամարտության այնպիսի լուծումը, որն ընդունելի կլինի հայկական և ադրբեջանական կողմերի համար, եթե դիվանագիտական հնարք չէ, ապա իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պարզամիտ պատրանք է։

#ՀավերժականՀայաստանը
#ճանաչիրհակառակորդիդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել