Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում բոլոր ընտրությունների շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր։ Ո՞րն էր դրա պատճառը։

Պատճառը մեկն էր, Հովիկ Աբրահամյանը երկար ժամանակ տեղական ինքնակառավարման նախարարն էր և նախարար եղած ժամանակ ձեռք բերված հմտությունները, այդ թվում՝ նաև տեղական հեղինակությունների՝ գյուղապետերի ու քաղաքապետերի վրա ունեցած ազդեցությունն օգտագործվում էր համապատասխան արդյունք ստանալու համար։ Դա Հին Հայաստանն էր, և ընտրությունների ժամանակ էին տեղական հեղինակությունները, ըստ իրենց ընտրական արդյունավետության, ստանում կամ կորցնում համապատասխան դիրքերը։ «Լավ աշխատած» գյուղապետերն ու քաղաքապետերը հենց ընտրությունների արդյունքներից ելնելով էին ստանում իրենց ֆորմալ և ստվերային արտոնությունները, կնքվում էին իշխանության և բիզնեսի ոլորտային արտոնությունները։ Դրանք ստվերային հարաբերությունների ձևավորման տոնավաճառներ էին։ Դա ստվերային պայմանավորվածությունների ու համակարգային կոռուպցիայի հարթակ էր, իսկ չափման միավորը բերած ձայների քանակն էր։ Այդպես էր գործում համակարգային կոռուպցիան։

Ի՞նչ է փոխվել «հեղափոխությունից» հետո։ Ըստ էության, համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, որովհետև հանրաքվեյի «ԱՅՈ»-ի շտաբը դարձյալ ղեկավարում է տեղական ինքնակառավարման նախարարը։ Իսկ ինչու ոչ կրթության նախարարը, ավիացիայի վարչության կամ սննդամթերքի ստուգման վարչության պետը, որովհետև նրանք կարող էին ղեկավարել հանրաքվեի քարոզչությունը, այլ ոչ թե կոորդինացնել տեղական ինքակառավարման մարմիններին։

Պարզ է, որ հանրաքվեի ընթացքում, ըստ արդյունքների, պարգևատրվելու կամ պատժվելու են հենց նրանք։

C’est la vie. այդպիսին է կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել