Новой газета թերթի խմբագրության էլեկտրոնային փոստին լրագրող Ելենա Միլաշինայի սպանության սպառնալիքով նամակ է ուղարկվել: Միլաշինան պարբերաբար գրում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մասին: Թերթը նամակից հատվածներ է մեջբերել:

«Մոռացիր Ռամզան Ախմատովիչի և ընդհանրապես Չեչնիայի մասին: Հակառակ դեպքում, քո վերջը կգա: Մենք քեզ մահապատժի կենթարկենք», – ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Գրոզնիում Միլաշինան և փաստաբան Մարինա Դուբրովինան հարձակման են ենթարկվել: Անհայտ տղամարդիկ և կանայք ծեծել և հարվածել են նրանց՝ նկարահանելով այդ ամենը:

Ելենա Միլաշինան պարբերաբար լրագրողական հետաքննություններ է անցկացնում Չեչնիայում ուժայինների գործունեության վերաբերյալ: Այսպիսով, 2019 թվականի հուլիսին լրագրողը նյութեր հրապարակեց այն մասին, որ 2016-2017 թվականներին հանրապետությունում զանգվածային ձերբակալությունների ալիքի ընթացքում ձերբակալված մարդկանց սպանել են Գրոզնիի Ախմադ-Խադժի Կադիրովի անվան ոստիկանության պարեկապահակային գնդի պահեստի նկուղում: Բացի այդ, նա ակտիվորեն լուսաբանում է Բեսլանի ահաբեկչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել