Ֆրանսիայում մահացել է Չինաստանից զբոսաշրջիկը՝ դառնալով Եվրոպայում կորոնավիրուսի առաջին զոհը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարի խոսքով՝ 80-ամյա կինը եկել էր կորոնավիրուսի էպիկենտրոն Հուբեյ նահանգից հունվարի 16-ին և հիվանդանոցում կարանտինացվել էր հունվարի 25-ին:

Չինաստանի սահմաններից դուրս մինչ օրս ընդամենը երեք մարդ է մահացել կորոնավիրուսից` Հոնկոնգում, Ֆիլիպիններում և Ճապոնիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել