Tert.am Life-ը գրում է.

Bon Jovi հայտնի խմբի տեսահոլովակից տպավորված նա որոշել էր ներկայիս կնոջն ամուսնության առաջարկություն անել ուղղաթիռից  «պարաշյուտով» թռչելով, բայց ընտրեց ավելի անվտանգ տարբերակ՝ ամուսնական մատանին սիրելիին հաձնեց ծնկի գալով։ Նրանց սիրավեպը սկզբում հեռուստասերիալի սցենարի մի մաս էր, բայց ավելի ուշ տեղափոխվեց իրականություն ու զարգացավ առանց սցենարի։ 

Դերասաններ Աշոտ-Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ  Tert.am Life-ը լուսանկարել է զույգին նկարահանման հրապարակում, որտեղ նրանք անցկացնում են օրվա մեծ մասը։ Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում միասին լինելու հանգամանքը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Չնայած Աշոտը խոստովանեց, որ «ամուսին Աշոտի»  հետ հեշտ է, սակայն «պրոդյուսեր, ռեժիսոր Աշոտի» հետ Սոֆյան այնքան էլ հեշտ չի հարմարվել։ 

Նույն թեմաների մասին ամուսինները Tert.am Life-ի հետ զրուցել են առանձին-առանձին։ 

Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր կողակցի մեջ։ 

Աշոտ - Սիրում եմ Սոֆյայի խաղաղասեր բնավորությունն ու իր բնույթը։ Սկզբում ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինին, իսկ հետագա շփման ընթացքում բացահայտում ես հոգին։

Սոֆյա - Սիրում եմ Աշոտի հոգատարությունն ու «գործի մարդ» տեսակը։ Նա արարքների տղամարդ է․ երևի, սա այն էր, ինչն ինձ առաջին վայրկյաններից գրավեց։ Նա այն եզակի տղամարդկանից է, որոնք ոչ թե ուղղակի խոսում են, այլ ապացուցում գործով։ Հաճախ չի էլ խոսում, ուղղակի լուռ անում է։ Աշոտը շատ հոգատար տղամարդ է, առհասարակ, շրջապատի ու, հատկապես, իր կնոջ հանդեպ։

-Ո՞րն է ամուր հարաբերությունների հիմքը։ 

Աշոտ - Ամուր հարաբերություններ կառուցելու առաջին քայլը ճիշտ մարդու գտնելն է։ Բնականաբար երկու մարդ մեկ մարմին չեն, որ իրար իդեալական հասկանան, այդպես հետաքրքիր էլ չի լինի։ Երբ կողքիդ ճիշտ մարդ է ու սիրում եք իրար, հասկանում եք, որ ապագայում հաղթահարելու շատ բաներ են լինելու, միասին ենք անցնելու այդ ճանապարհը։ Կարևոր է՝ միասի՞ն եք անցնելու այդ ճանապարհը, պատրա՞ստ եք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել