Մոդել Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ ցուցադրել է որդու՝ Ռատմիրի դեմքը: Լուսանկարը հրապարակվել է նրա Instagram-ում:

Նշենք, որ Տիմատիի և Ռեշետովայի որդին ծնվել է 2019 թ.-ի նոյեմբերի 16-ին:

Մոդելը հրապարակումը մակագրել է «Ահա այսպիսին է մեր Տիմուրիչը» արտահայտությամբ, ինչպես նաև ցանցի օգտատերերին առաջարկել է կարծիք հայտնել, թե ում է ավելի նման երեխան:

Երկրպագուների մեծամասնությունը նշել է, որ Ռատմիրն ավելի շատ նման է հայրիկին, իսկ ոմանց կարծիքով երեխան նման է Տիմատիի մեծ դստերը՝ Ալիսային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել