Tert.am-ը գրում է․

Հայաստանում իշխանական պոպուլիզմը չի դադարում նորանոր բարձունքներ նվաճել՝ միաժամանակ բացահայտելով  կարևորագույն  հարցերի վերաբերյալ իշխանությունների ունեցած պատկերացումների խիստ մակերեսային բնույթը:

Փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հերթական վիճելի հայտարարությամբ է  հանդես եկել՝ վստահեցնելով, որ ապրիլյան հանրաքվեին նախորդող գործընթացները, որի վրա ի դեպ, բյուջեից ծախսվելու է մոտ 7 մլն դոլարի կարգի գումար, ոչ միայն որևիցե բացասական ազդեցություն չեն թողնելու տնտեսության զարգացման վրա, այլև անխուսափելիորեն բերելու են դրա աճին. քարոզարշավի ընթացքում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա: «Ինչպես երևում է, արտերկում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն, և մենք կարծես ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-մասնավորապես՝ հայտարարել է վարչապետը՝ վստահեցնելով, որ պատրաստվում են հաճելին համատեղել օգտակարի հետ՝ տնտեսությանը նոր խթան հաղորդելու:

Չնայած իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց  չեն թողնում՝ զանազան վիճակագրական տվյալներով հասարակությանը համոզելու, ապացուցելու, որ հետհեղափոխական Հայաստանի տնտեսությունը միմիայն  աճում ու բարգավաճում է, փաստը, սակայն այն է, որ մարդիկ շարունակում են գոտիներն ամուր ձգած սպասել, թե երբ են ի վերջո սեփական մաշկի վրա զգալու «տնտեսական հրաշքի» դրական արդյունքներն ու համոզվելու, որ իրենց ոչ թե խաբում ու մանիպուլացնում են, այլ  ճշմարտությունն են ասում:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ծաղրում է, երբ խոսում է հանրաքվեի միջոցով երկրի տնտեսությանը զարկ տալու մասին: Եթե ինչ-որ դրական տնտեսական հետևանք հանրաքվեն ունենալու էլ է, ապա ակնհայտորեն բացառապես նրանց կյանքում, ովքեր պատրաստվում են տնօրինել հարկատուների հաշվին գոյացած 7 մլն դոլարը: Ով-ով, բայց իշխանական շրջանակները լավագույնս են տիրապետում պետական միջոցների՝ օրենքով մսխման «արվեստին», և կասկած չկա, որ այս դեպքում ևս նույն բանն է տեղի ունենալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել