Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են լուրջ հետք թողնել ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետագա ճակատագրի վրա։

Եթե մի կողմ թողնենք տեղեկատվական աղմուկն ու դիվանագիտական ձևականությունները և ամեն ինչ կոչենք իրենց անունով, ապա պետք է արձանագրել, որ սիրիական Իդլիբ նահանգում անուղղակի կերպով միմյանց դեմ բավական ակտիվ ռազմական գործողություններ են մղում մի կողմից Ռուսաստանը և Իրանը, իսկ մյուսից՝ Թուրքիան։

Բազմիցս եմ պնդել, որ երկարաժամկետ ռազմավարական գործակցությունը նշված երկու կողմի միջև Մերձավոր Արևելքում անհնարին է, և շահերի բախում մշտապես լինելու է շատ պարզ մի պատճառով․ այդ շահերը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն չեն համընկնում, այլ նաև մի շարք առումներով հակոտնյա են։

#ՄերձավորԱրևելք
#Սիրիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել