Ամերիկացի ձեռնարկատեր, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Բևեռլի Հիլզում առանձնատուն է գնել 165 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթի տվյալներով, Բեզոսն այն գնել է մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենից: Դա ռեկորդային գործարք է Լոս Անջելեսի շրջանի համար:

Առանձնատունը զբաղեցնում է 3,6 հա տարածք: Տարածքում կա թենիսի խաղադաշտ, գոլֆի խաղադաշտ, մի քանի այգիներ և տներ: Առանձնատան առաջին սեփականատերը եղել է Warner Bros-ի նախագահ Ջեք Ուորենը:

Նշենք, որ Bloomberg գործակալության տվյալներով, ներկայումս Բեզոսի ունեցվածքը կազմում է մոտ 132 միլիարդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել