Մի քանի օր առաջ գրել էի նորհայաստանյան «մաստեր կլաս 2»-ի մասին՝ սահմանադրական հանրաքվեի պատրվակով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին էստեղ կանչել ու նրանց կողմից պոտենցիալ ծախսվելիք գումարներով 2020-ի տնտեսական որոշակի աշխուժություն ապահովել:

Կառավարության ղեկավարը փաստացի հաստատեց, որ առնվազն շատ չեմ սխալվել։ Փաթեթավորումն է մի փոքր տարբեր՝ «ընտրական տուրիզմ»։

Այլևս անպատկերացնելի է՝ մինչև երբ կարելի է փորձել մարդկանց վրա ծախել սեփական քաղաքական նկրտումները։

Դեռ որքա՞ն է փորձ արվելու վաղուց արդեն սպառված էյֆորիկ տրամադրություններով քաղաքական կապիտալ պահպանել։ Ի դեպ, իշխանափոխության օրերին հատուկ էյֆորիայի ներկայիս անաշխատունակության մեղավորը հենց իշխանությունն է, որը հանրության մի հատվածին ավելի սուր սցենարների սովորեցրեց։

Ինչևէ, «ընտրական տուրիզմը» դրսում ապրող մեր համաքաղաքացիների՝ այս իշխանության հանդեպ ունեցած վստահության հերթական քննությունն է:

Հ.Գ. 5 մլն դոլար կամ ավել ծախսում եք, որ ինչքա՞ն հետ բերեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել