Factor.am-ը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ հանրաքվեի անցկացման գործընթացում հակաիրավական տարրեր կան։ Նա այդ մասին ասաց այսօր՝ խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հարցին՝ եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասի՝ Գևորգ ջան, ցավդ տանեմ, պետք է կողմ լինես հանրաքվեին, ինչպե՞ս նա կվարվի, Պետրոսյանն ասաց. «Ես էլ իր ցավը տանեմ, բայց քաղաքական հարցերն այդ ձևով չեն լուծվում։ Ցավդ տանեմ, ջան, ջիգյար… դրանք քաղաքական կատեգորիաներ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել