Մարմնի շատ թերություններ շատ պարզ եղանակով կարելի է վերածել գեղեցիկ առավելության։

Էշ Սոտոն 24 տարեկան է։ Նա տառապում է վիտիլիգոյով, որի ժամանակ մաշկը կորցնում է իր պիգմենտացիան, և դրա վրա առաջանում են սպիտակ հետքեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են ավելանալ։

Աղջկա մոտ առաջին հետքերը սկսել են առաջանալ 12 տարեկանից։ Բնականաբար, դեռահասության տարիներին նա մի շարք խնդիրների է բախվել. մարդիկ վախենում էին վարակվել նրանից և նրան տարբեր վիրավորական անվանումներ էին տալիս։ Էշն ամաչում էր իր մարմնի հետ տեղի ունեցածից և միշտ փակ հագուստ էր կրում։

Սակայն նա կարողացավ հաղթահարել բոլոր վախերը։ Առաջին անգամ իր մաշկը ցուցադրելիս նա շատ էր հուզվում, բայց ժամանակի ընթացքում նա հաղթահարեց այդ հուզմունքը։ Ներկայումս նա իր մարմնի վրա տարբեր պատկերներ է ստեղծում և ցուցադրում դրանք։ Արդյունքն ուղղակի ապշեցնում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել