Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու որոշումը` մասնակիցը դառնալով սահմանադրության բռնաբարման: Որքան էլ Արմեն Սարգսյանը արդարանա, թե իր չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կլինի` դա իրեն չի ազատում պատասխանատվությունից և սահմանադրական կարգին հետևելու պարտականությունից: Ասել, որ նախագահի պաշտոնը տուրիստական այցերի համար օգտագործող և սեփական բիզնեսի զարգացմանը ծառայեցնող կոմֆորմիստ անձից մեծ սպասելիքներ կային` սխալ կլինի, բայց որ քաղաքական հոտառություն ունեցող այդ անձը ծայրաստիճան վախկոտ և անսկզբմունքային կլինի` որոշ չափով անսպասելի էր, գոնե ինձ համար: Հիմա ունենք այն ինչ Չունենք` նախագահ, ով կկարողանար տեր կանգնել իր` թեկուզ սահմանափակ իրավունքներին և պարտականություններին: Այսուհետ երկիրը չունի Արմեն Սարգսյան անունով նախագահ, ունի` նախագահի պաշտոնում քարշ եկող անողնաշար մեկին, ով Նիկոլի գրպանից հայտնվում է հատակին, հատակից էլ ` գրպան` ըստ Նիկոլի և Նիկոլի օտարերկրյա տերերի պատվերի:
Անգլիայից ներմուծված Արմեն Սարգսյանը քաղաքական հոտառությունը կորցնելու հետևանքով գնաց համալրելու քաղաքական գերեզմանը` չարժանանալով նույնիսկ հուշաքարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել