Երկար մազերով կանայք հաճախ են մտածում, թե ինչպիսին կլինեին իրենք կարճ մազերով։ Եվ չնայած մազերը, ինչպես գիտեք, երկարելու հատկություն ունեն, նման փորձ շատ քչերն են համարձակվում անել։ Սակայն այսօրվա հերոսուհին գնացել է այդ ռիսկին և բացարձակ չի զղջում դրա համար։

Երբ ոճաբան Քրիստոֆեր Հոփքինսը հարցրեց Բևերլիին, թե ինչ է ինքն ակնկալում իրենց հանդիպումից, նա պատասխանեց․ «Ես ուզում եմ կրկին ինձ երիտասարդ և գեղեցիկ զգալ»։

62-ամյա Բևերլին պատմել է, որ վերջին տարիներն իրեն շատ ապրումներ են պատճառել, որոնցից գլխավորը որդու կորուստն է եղել։ Սակայն ինչ-որ պահի կինը հասկացել է, որ իր կյանքում էլ կարող է տեղ գտնվել երջանկության և գեղեցկության համար։

Բևերլին երկար, ճերմակ մազեր ուներ, որոնք նրան ավելի էին ծերացնում։ Քրիստոֆերը որոշեց, որ մի բան պետք է անի դրանց հետ և բավական պարզ, բայց շքեղ տարբերակ ընտրեց։

Սկզբում նա ավելի քան 20 սանտիմետր կարճացրեց մազերը։ Այնուհետև նա պղնձի հաճելի տաք երանգով ներկեց Քրիսի մազերը։ Իսկ կերպարը ավարտին հասցրեց գրագետ շպարով։

Թերևս սա Հոփքինսի ամենատպավորիչ կերպարանափոխություններից է։ Բևերլին մի քանի րոպեում կարծես երիտասարդացավ քսան տարով և կրկին կարողացավ հավատալ, որ կարող է գեղեցիկ լինել։

Տեսնելով մորը՝ Բևերլիի դուստրը նրան չճանաչեց։ Աղջիկը չէր կարողանում զսպել երջանկության արցունքները․ չէ՞ որ այնքան հաճելի է տեսնել քեզ համար թանկ մարդուն առաջին անգամ կրկին երջանիկ վերջին մի քանի տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել