Իսպանացի սննդաբան Այթոռ Սանչեսը բացահայտել է, թե որ սննդամթերքի օգտագործումից պետք է խուսափեն լյարդի ճարպային հիվանդություն ունեցող մարդիկ: Այս մասին հայտնում է Lavaguardia հրատարակությունը:

Լյարդի ճարպային հիվանդության դեպքում լյարդի հյուսվածքը վերածվում է ճարպային հյուսվածքի, դա կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ալկոհոլի չարաշահման: Այս հիվանդության ռիսկի հիմնական գործոններն են ճարպակալումը, շաքարախտը, բարձր խոլեստերինը:

Նշվում է, որ հիվանդության հիմնական նախանշաններից է փքվածությունը: Եթե բուժումը ժամանակին չսկսել, ապա հետագայում այն կարող է հանգեցնել ֆիբրոզի և ցիռոզի:

Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ շարժվել և ճիշտ սնվել, ինչպես նաև շատ կարևոր է քաշի վերահսկումը: Վաղ փուլում լյարդի ճարպային հիվանդությունից ազատվելու համար անհրաժեշտ է հրաժարվել աղանդերից և խմորեղեններից, ինչպես նաև ներառել սննդակարգում առողջ յուղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել